Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 9-ամյա երեխա է զոհվել: [url=https://armenpress.am/arm/news/1029364.html?fbclid=IwAR2Xd8jCo_Ml7W6p81IY4ncw-RWYhmStLOcF1shSNR1iamVtxln0Z9EFWpI]Armenpress[/url]-ի փոխանցմամբ` այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ զրույցում նշել է բժշկական կենտրոնի աշխատակիցը՝ ներկայացնելով երեխայի մոր առողջական վիճակը:
«Երկու ոտքերից է հրազենային վնասվածք ստացել, տնից դուրս է եկել երեխու հետ, դժբախտաբար 9 տարեկան երեխան մահացել է»,- ասել է բժիշկը:
Ադրբեջանական կողմի թիրախ է դարձել Մարտակերում գտնվող քաղաքացիական ավտոմեքենան, որում գտնվել են մայրը, երեխան և ընտանիքի մյուս անդամները: