211652_close_icon
views-count29140 դիտում article-date 20:44 28-09-2020

Մեր զոհերի թիվը ավելանալու միտում ունի, քանի որ ինտենսիվ մարտերը հիմա էլ ընթանում են բոլոր ուղղություններով. ՊԲ հրամանատարի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/09/28/Sargsyan/3408646]Tert.am-[/url]ը գրում է. Դիրքային փոփոխություներ եղել են, գիշերային պայմաններում համառ մարտեր են եղել որոշ հատվածներում վերականգվել է: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում հայտնեց ՊԲ հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գեներալի գերեվարման հետ կապված տեղեկությանը, ապա նա ասաց, որ այս պահի դրությամբ հավաստի տվյալներ չկան, դա ընդամենը ենթադրություն է և եզրահանգումներ: «Միանշանակ թե՛ թիկունքային, թե՛ տեխնիկական, առավելևս թե մարտական ապահովման առումով ոչ մի խնդիր Պաշտպանության բանակը չունի»,-ասաց նա: Նա նշեց, որ մեր զոհերի թիվը այս պահին 48 է կազմում, բայց դա Պաշտպանության բանակի հատվածում: «Դա բնականաբար ավելանալու միտում ունի, քանի որ ինտենսիվ մարտերը հիմա էլ ընթանում են բոլոր ուղղություններով»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր