20244 դիտում
19:27 29-09-2020
Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/604937.html?fbclid=IwAR0FsS1FMcqdSUlWx8Rkm5sF0sWrX0lYYRdqDkEUu15JHdN3uVIexlydYlM]News.am[/url]-ը գրում է. Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կամավորական տղաների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մեր զորքին հաջողվել է հիմնականում Հյուսիսում։ Զանգել եմ Հաթերքի գումարտակի հրամանատարին, ասում եմ՝ ինչ կա, ինձ զեկուցում է կարծես զովորական զորավարժություն լինի, ասում է՝ դե ամեն դիրքի վրա 100-ից ոչ պակաս հարձակվել են, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ է, հեսա մի խումբ է, դա էլ ենք ուղարկում. զեկուցում է ոնց որ զորավարժություն։ Չկա որեւէ խուճապ, ասում եմ՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ասում է՝ մենք ապահովված ենք ամեն ինչով պարոն նախագահ, հարցը լուծվելու է շատ կարճ ժամկետում։ Մեր բոլոր հրամանատարների զեկույցներ նույն ձեւ է։ Թալիշում հաջողվել է, ամենածանր մարտերն այնտեղ եւ Հարավային ուղղությամբ են ընթանում։ Տանկերով գալիս ենք, խփում ենք՝ վառվում են. արդեն տեխնիկան ոչ հաշվում ենք, թե քանի հատ ենք խփել։ Խփելու ենք էնքան, մինչեւ ուշքի գա»,- ասաց նախագահը։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մենք չենք խնդրելու զինադադար, մենք պարտադրելու ենք զինադադար. «Եթե մենք խնդրենք զինադադար, դա կլինի Հայաստանի վախճանը, որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի դեմ։ Իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը. Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ։ Մեր ապրելու իրավունքից կախված է մեր ապագան. պիտի փորձենք ապրել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5520 դիտում
10:43 20-10-2020
Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են, հյուսիսում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի