570 դիտում
20:16 28-09-2020
ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով
Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում էհայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն:
Կոմիտեն հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը,այս մասին պայմանավորավծությունէ ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ-ից՝ ներառյալ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն իրականացնող հայկական պետհամարանիշներով բեռնատարները, որոնք արդեն իսկ ճանապարհին են կամ ունեն համակարգում գրանցված հայտարարագիր դեպի Բագրատաշեն, կկարողանան դուրս գալ այս անցակետով, իսկ մնացած բոլոր դեպքերում ՀՀ-ից հյուսիսային սահմանով ելքն իրականացվելու է Բավրայի անցակետով։
ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորորդում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի:
[b]
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1823 դիտում
13:58 25-12-2019
ՊԵԿ-ը հորդորում է հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել Բավրայի անցումային կետով
Այս բաժնից
355 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
493 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ