Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է 481.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.39 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 565.55 դրամ (աճել է 0.50 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.12 դրամ (աճել է 6.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.16 դրամ (նվազել է 0.12 դրամով)։