211652_close_icon
views-count1859 դիտում article-date 13:31 28-09-2020

Արծրուն Հովհաննիսյանը կամավորագրվել ցանկացողներին հորդորեց դիմել իրենց զինկոմիսարիատներ

Արցախի առաջնագիծ մեկնելու համար Հայաստանից կամավորագրվել են շատ մեծ թվով անձինք: «[url=https://armenpress.am/arm/news/1029211.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Արդեն իսկ մեծ թվով անձինք են կամավորագրվել Արցախ, սահման մեկնելու համար: Հորդորում եմ նրանց դիմել իրենց զինկոմիսարիատներ, քանի որ չկազմակերպված աշխատանքը կարող է խանգարել մեզ: Ճիշտ կլինի, որպեսզի զինկոմիսարիատներն իրենց ցուցակներով, արդեն ամրագրված մարդկանց կազմակերպեն ու զորահավաքն իրականացվի հավուր պատշաճի»,- նշեց Հովհաննիսյանը: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Նմանատիպ նյութեր