4126 դիտում
13:41 16-09-2022
Ռազմական դրություն հայտարարելու կարիք չկա. մարդիկ կարող են կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ. Նիկոլ Փաշինյան
Մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված եւ անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը եւ եկել ենք եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք: Այս մասին, Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց մյուս կողմից մենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում: Նաեւ կան քաղաքացիներ, որոնք ասում են՝ ռազմական դրության էինք սպասում, որ մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են ներգրավված լինել, կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ եւ այդ խնդիրը կլուծվի: Առավելեւս մենք հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է: Կան բոլոր օրենսդրական հիմքերը, կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ»,-ասաց նա:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ թե՛ «Աշխարհազորի մասին» օրենքը, թե՛ եռամսյա հավաքների մասին կառավարության որոշումները եւ «Պաշտպանության մասին» օրենքը այդ հնարավորությունները տալիս են. «Բոլոր այն քաղաքացիները, որոնք ուզում են այսօր կամավորության հիմունքներով զինվորագրվել եւ գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունն ապահովելու համար, զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել, տեղորոշել ըստ վայրերի»:

Նմանատիպ նյութեր
6754 դիտում
12:21 27-09-2020
Կքննարկվի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
739 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար