ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ-ն, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:
ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր: