211652_close_icon
views-count12823 դիտում article-date 16:38 27-09-2020

Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ շփման գծում լարվածության աճը

[url=https://www.tert.am/am/news/2020/09/27/lavrov/3407314]Tert.am[/url]-ը գրում է. Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դրության կտրուկ սրումը: Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության շարունակվող սրմամբ, ինչը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում և խաղաղ բնակչության շրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: Նշվում է, որ ռուսական կողմն ընդգծել է շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը: «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:

Նմանատիպ նյութեր