4138 դիտում
11:00 31-01-2014
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է արել շփման գծում առկա լարվածության վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրացմամբ: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ը կոչ է արել հակամարտող կողմերին իրավիճակը կայունացնելու ուղղությամբ հավելյալ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված մեխանիզմների գործարկումը:
«Վերջին օրերին սահմանում և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով զինվորներ են զոհվել, իսկ խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ կան:
Գտնում ենք, որ լարվածության հետագա սրացման դեպքում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անխուսափելի կլինեն բացասական հետևանքները: Չի բացառվում, որ կբարդանա 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում հայ-ադրբեջանական գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը»,-նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
4725 դիտում
19:00 06-10-2020
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ
2945 դիտում
12:56 16-01-2015
Շփման գծում կրկին լարվածության աճ է նկատվում. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
598 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
808 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
826 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են