Սասուն Միքայելյանը երկրապահներին պատրաստվելու հրահանգ է տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/09/27/1137558/?fbclid=IwAR0F-Y_FEdfBcIwo_0RJ3GAni1DAwF8OjBOif9MaVUjekv1gJugUth68R6c]Aravot.am[/url]-ը գրում է. ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բոլոր երկրապահներին սահման մեկնելու համար պատրաստվելու հրահանգ է տվել։
«Որ առաջին իսկ հրահանգի դեպքում պատրաստ լինեն…Զինված ուժերի հրամանատարության ներքո ինչ հրաման կլինի՝ կկատարենք։ Մենք պատրաստ ենք, մեր ոգին անկոտրում է»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Ըստ նրա՝ այս պատերազմը իննսունականներից շարունակվող պատերազմ է եւ պետք է վերջնականապես հաղթանակի հիմքը դնենք։
Սասուն Միքայելյանի խոսքով, ռազմական գործողություններ սկսելով՝ Ադրբեջանը մեզ հնարավորություն է տալիս մեր հաղթանակը վերջնականապես կնքենք։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/09/27/1137558/?fbclid=IwAR0F-Y_FEdfBcIwo_0RJ3GAni1DAwF8OjBOif9MaVUjekv1gJugUth68R6c]այստեղ[/url]