27454 դիտում
12:44 27-09-2020
Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, հիմա էլ պատրաստ և արժանի լինենք մեր Հաղթանակին. Աստված մեզ պահապան. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է շփման գծում Ադրբեջանի կողմից այսօր սանձազերծված սադրանքին։ Նա ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/Vladimir-Gasparyan-%D5%8E%D5%AC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B4%D5%AB%D6%80-%D4%B3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-104679561257631/]էջում [/url]գրել է.
Պատերազմ է:
Առաջին անգամը չէ ոչ անցած երեսուն տարիներին, ոչ էլ մեր պատմության ողջ ընթացքում:
Եվ առաջին անգամը չէ, որ ազգովի ոտքի ենք կանգնել՝ մեր տունը, մեր երեխաներին, մեր ապագան պաշտպանելու:
Պատմությունն է վկայում՝ երբ ազգովի ենք ելնում՝ հաղթում ենք:
Հիմա էլ այդպես է:
Բանակը թշնամուն մահացու հակահարված է տալիս ռազմաճակատի ողջ երկարությամբ, կամավորական ջոկատներն արդեն առաջին գծում են, մոբիլիզացված է ողջ քաղաքացիական բնակչությունն՝ իր ենթակառուցվածքներով, մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները:
Մենք միասնական ենք:
Մեզ թիկունք են Արդարությունը, Հայրենիքը, Աստված: Ուրեմն՝ Հաղթանակն այլընտրանք չունի:
Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, հիմա էլ պատրաստ և արժանի լինենք մեր Հաղթանակին:
Աստված մեզ պահապան: