3723 դիտում
23:38 26-09-2020
Ստեփան Դանիելյան. Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել, անգամ ռազմական գործողությունների ժամանակ։
Անգամ 90-ական թվականներին, պատերազմի ընթացքում, կար հեռախոսակապ ու կողմերը կարողանում էին պայմանավորվել ու խոսքը պահել։ Հիմա աննախադեպ իրավիճակ է։ Իսկ ո՞րն է դրա վտանգները։
Ալիևի կլանը միշտ խուսափել է պատերազմ սկսել ու համաձայնել է վարել անիմաստ բանակցություններ, որովհետև պատերազմը ռիսկային էր իշխանության համար. կորուստների դեպքում իշխանությունը կփլուզվի, հաջողությունների դեպքում հերոսացած ռազմական հրամանատարներ ի հայտ կգան, որոնք իշխանության հայտ կներկայացնեն։
Սակայն այսօր սահմաններ են հատվել ու իրավիճակ է փոխվել։
Երբ Նիկոլն ասում էր, որ եթե չկարողանա պայմանավորվել Ալիևի հետ, կխոսի Ադրբեջանի ժողովրդի հետ, ինչն, ըստ էության, նշանակում է հակադրել իշխանությանն ու ժողովրդին և Ադրբեջանում հեղափոխության կոչ անել։ Այլապես ի՞նչ գործ ունի ժողովրդի հետ, երբ պետք է խոսել ղեկավարության հետ։
Փաստորեն Նիկոլն Ալիևների կլանին փաստի առաջ է կանգնեցրել՝ իշխանափոխությունը չեզոքացնելու համար ոչ թե զերծ մնալ պատերազմից, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմ սկսել։
Ադրբեջանի շահը մեկ բան է, Ալիևի կլանի շահն՝ այլ, իսկ կլանը հատկապես նրբազգաց է իր շահի ու անվտանգության հանդեպ։
Հիմա Նիկոլն ու Ալիևը միմյանց նկատմամբ կոմպրոմատներ են հրապարակում՝ նպատակ ունենալով միմյանց տարածքում հեղափոխություններ հրահրել։ Հաքքինզի կոմպրոմատն ու ՀՀ արտգործնախարության խոսնակի հայտարարությունները բացահայտաբար այդ նպատակներին են ծառայում ու միմյանց զրկում են «հումանիտար միջանցքից». ետքայլ կատարել։
Վիճակը հետևյալն է. կա՛մ պատերազմ, կա՛մ որևէ մեկի տարածքում իշխանափոխություն, այլ տարբերակ, կարծես թե, չկա։ Այսքանից հետո բանակցություները՝ թեկուզ ձևական, անհասկանալի կլինի «հեղափոխական» զանգվածների համար։
Իսկ ում է այս ամենը պետք, այլ հարց է, բայց հաստատ դա Հայաստանի ծրագիրը չէ։
Հ.Գ. Տասնյակ տարիներ հետո հետազոտողները կփորձեն հասկանալ այս իրավիճակի քաղաքական պատճառներն ու տեղական դերակատարների մոտիվները, ու այս ամենի ետևում չեն փորձի գտնել մարդկային հիմարություն ու սնապարծություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2160 դիտում
23:14 29-05-2022
Ինչո՞ւ է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարևոր Հայաստանի ստորագրությունը. Ստեփան Դանիելյան
12583 դիտում
21:04 16-04-2021
Չծառայած պատգամավորը ԱԺ ամբիոնից մունաթով և կիսագողական բառապաշարով խոսում է բանակի թալանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
646 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ