12136 դիտում
12:45 26-09-2020
Հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն ու քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի 4 աշխատակից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանը, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Տիգրան Ավանեսյանը, Գրիգոր Մխիթարյանը և Նարեկ Բարսեղյանը։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում, թե ինչ քրեական գործի շրջանակում են նշված անձինք ձերբակալվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
6451 դիտում
15:43 12-06-2015
Ձերբակալվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Արմեն Այդինյանը