2374 դիտում
10:37 26-09-2020
ԱՀԿ-ն հորդորում է գրիպի պատվաստումների ընթացքում առաջնահերթությունը տալ տարեցներին և բուժաշխատողներին․ «Ամերիկայի ձայն»
Միավորված ազգերի կազմակերպության առողջապահական գործակալությունը խորհուրդ է տալիս, որ COVID-19 համաճարակի ընթացքում սեզոնային գրիպի պատվաստման ծրագրերում առաջնահերթությունը տրվի բուժաշխատողներին և տարեցներին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5598543.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրիպի պատվաստումների բաժնի ղեկավար, դոկտոր Էն Մոենն ասել է, որ պահանջարկի մեծ ալիք է գրանցվել. «Մենք այժմ տեղեկանում ենք, որ կան երկրներ, որոնք դժվարություններ ունեն գրիպի պատվաստանյութեր ձեռք բերելու գործում»:
Մոենը նաև ասել է, որ հարավային շրջանները գրիպի տարածման ռեկորդային ցածր մակարդակ են ունեցել, որը մասամբ կապված է սոցիալական հեռավորության միջոցառումների և ճանապարհորդության սահմանափակումների հետ:
Վերջինիս խոսքով՝ իրենք հույս ունեն, որ հյուսիսային շրջանները կհետևեն այդ օրինակին՝ կիրառելով նույն միջոցառումները և իրականացնելով լայնածավալ պատվաստումներ: Այդուհանդերձ, մասնագետը զգուշացրել է՝ տարբեր երկրներում արգելափակումների վերացումից հետո հնարավոր է, որ գրիպը նորից տարածվի:
Ըստ բանախոսի՝ սեզոնային գրիպից տարեկան միջին հաշվով աշխարհում 290․000-650․000 մարդ է մահանում:
Նմանատիպ նյութեր
809 դիտում
12:44 29-09-2022
Առցանց խորհրդատվություն՝ կորոնավիրուսային հիվանդության և սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վերաբերյալ
3201 դիտում
17:00 04-09-2020
Հաջորդ տարվա կեսերից շուտ չարժե սպասել COVID-19-ի դեմ լայնածավալ պատվաստումների․ ԱՀԿ
Այս բաժնից
1390 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով