211652_close_icon
views-count2785 դիտում article-date 19:59 25-09-2020

Սուարեսը պատասխանել է Մեսիին. Ես միշտ կարոտելու եմ քեզ

«Բարսելոնայից» «Ատլետիկո» տեղափոխված հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսիի [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/25/1165378/]գրառմանը[/url]՝ նվիրված իր հեռանալուն: «Եղբայր, շնորհակալ եմ քո խոսքերի համար, ավելի շատ շնորհակալ եմ նրա համար, որ դու այն մարդն ես, որ կաս, որ առաջին իսկ օրից ինչպես ես վերաբերվել ինձ և իմ ընտանիքին: Ես միշտ երախտապարտ եմ լինելու Լիոնել Մեսի մարդուն, ուրախ և զգացմունքային մարդուն, քանի որ բոլորը գիտեն, թե ինչ խաղացող ես դու: Մի մոռացի, թե ինչ եմ ասել քեզ. «Շարունակի վայելել և ցույց տալ, որ դու միակն ես»: Երկրորդ, երրորդ, չորրորդ խաղացողները չպետք է նսեմացնեն այն, թե ով ես դու ակումբի և ֆուտբոլի աշխարհի համար: Եղբայր իմ, ես սիրում եմ քեզ և կարոտելու եմ», գրել է Սուարեսը:

Նմանատիպ նյութեր