211652_close_icon
views-count1337 դիտում article-date 19:53 25-09-2020

Սեպտեմբերի 23-ը նվիրված էր կույրերի ֆուտբոլին

Ֆուտբոլը բոլորի համար է: Սեպտեմբերի 23-ից 30-ը ՈՒԵՖԱ-ն սահմանել է մասսայական ֆուտբոլի շաբաթ, որի ընթացքում ամբողջ Եվրոպայում և Հայաստանում անցկացվում են ֆուտբոլային միջոցառումներ: Նպատակը մեկն է. Ֆուտբոլը դարձնել մասսայական, հնարավորինս լայն շրջանակների ներգրավել ֆուտբոլում և ապացուցել, որ սոցիալական տարբեր խմբերի մարդիկ կարող են զբաղվել ֆուտբոլով: Սեպտեմբերի 23-ը նվիրված էր կույրերի ֆուտբոլին: 2019 թ-ի գարնանից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու օժանդակությամբ Հայաստանում անցկացվում են կույրերի ֆուտբոլի մարզումներ՝ հատուկ վերապետրաստված մասսայական ֆուտբոլի հրահանգիչ Արփինե Արզումանյանի օգնությամբ: 2004 թ-ից կույրերի ֆուտբոլը համարվում է պարալիմպիկ մարզաձև. Այն կա նաև պարալիմիկ Օիմպիական խաղերի ծրագրերում: ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող այս միջոցառումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանում նախատեսված է հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչների, ինչպես նաև վետերանների համար
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր