211652_close_icon
views-count2272 դիտում article-date 22:22 25-09-2020

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր և անբասիր ծառայության համար խրախուսել մի շարք զինծառայողների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական դիրքեր։ Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակը, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ցուցումներ է տվել զորամիավորման հրամանատարին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ, անբասիր ծառայության համար խրախուսել մի շարք զինծառայողների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր