1612 դիտում
17:47 25-09-2020
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը. հարուցվել է քրեական գործ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացված հսկողության արդյունքում Ֆրանսիայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից, բացի անձնական օգտագործման առարկաներից, հայտնաբերել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր` տեղադրված «NIVEA» գրառմամբ մետաղական տարայում:
Առաքանիում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու փաստի առթիվ որոշում է կայացվել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ անցկացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը` դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ներմուծված առաքանին ստանալուց հետո ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել հիշյալ առաքանու ստացող Ա.Մ.-ն, վերջինիս ամուսինը` Ա.Ղ-ն և նրանց որդին` Կ.Ղ-ն:
Միաժամանակ` ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշումների հիման վրա, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են խուզարկություններ Երևանի տարբեր հասցեներում: Խուզարկություններից մեկի արդյունքում հայտնաբերվել են «մեթադոն» տեսակի թմրամիջոցի հեղուկ զանգված՝ իր ներարկիչով, իսկ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման ենթարկված Ա.Ղ-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգված:
ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացի Ա.Ղ-ն ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1497 դիտում
17:42 02-12-2020
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը
3305 դիտում
17:36 08-10-2021
ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության հերթական դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
751 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1711 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են