1570 դիտում
17:31 25-09-2020
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին շնորհվել է «Սեուլի խաղաղության մրցանակ»
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին շնորհվել է << Սեուլի խաղաղության մրցանակ >>: Այդ առթիվ ՄՕԿ –ի նախագահն ասել է, որ մրցանակը պատկանում է միջազգային օլիմպիական կոմիտեին և համաշխարհային օլիմպիական շարժմանը, քանի որ առանց մարզական համայնքի աջակցության դժվար կլիներ արժանանալ նման պատվի: Հեղինակավոր պարգևը մեծ խթան կհանդիսանա խաղաղության, համերաշխության ու մարդկության միասնության ամրապնդման գործում ։
ՄՕԿ –ի նախագահին մրցանակը շնորհվել է փախստականների օլիմպիական թիմ ստեղծելու, երկրների միջև խաղաղություն ամրապնդելու, և, մասնավորապես, Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև սպորտի միջոցով խաղաղություն հաստատելու, ինչպես նաև 2018-ի ձմեռային օլիմպիական խաղերը հաջող անցկացնելու համար:
<< Սեուլի խաղաղության մրցանակը >> սահմանվել է 1990 թվականից և հանձնվում է երկու տարին մեկ անգամ։ Բախը 15 –րդ դափնեկիրն է։
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
21:54 08-10-2014
Նախագահն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին
1288 դիտում
20:23 25-09-2014
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Հայաստան կայցելի
2770 դիտում
15:59 23-03-2020
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակով դիմել է մարզիկներին
Այս բաժնից
2914 դիտում
12:18 28-12-2024
Հայ շախմատիստների արդյունքները՝ արագ շախմատի ԱԱ-ում
3190 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
2896 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները