Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Հայաստան կայցելի
Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն:
«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Այցի երկրորդ օրը, պարոնայք Թ. Բախը և Պ. Հիկեն, ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի հետ մասնակցելու են հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետև նախատեսվում է հյուրերի և ՀԱՕԿ նախագահի առանձնազրույցը նրա նստավայրում, որից հետո կլինի հայտարարութուն լրատվամիջոցների համար:
Թոմաս Բախը և Պատրիկ Հիկեն Երևանից կմեկնեն հոկտեմբերի 9-ին: