Նորվեգիայի թագավորը հոսպիտալացվել է
Նորվեգիայի Հարալդ V թագավորին սեպտեմբերի 25-ի առավոտյան հիվանդանոց են տեղափոխե;լ: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, այդ մասին հայտնել է Նորվեգիայի հեռագրական բյուրոն՝ վկայակոդչելով արքայական ընտանիքի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայությունը չի հայտնել թագավորի հոսպիտալացման պատճառը։
Հարալդ V-ն 83 տարեկան է, նա գահ է բարձրացել 1991 թվականին: Սեպտեմբերի 24-ին թագավորը մասնակցել է Օսլոյում կայացած պաշտոնական միջոցառումներից մեկին։ Սեպտեմբերի 25-ին թագաժառանգ Հոկոնը հոր փոխարեն կղեկավարի Պետխորհրդի նիստը: