2819 դիտում
13:07 25-09-2020
«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը. Նա դիմել է ԱԺ նախագահին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը. Նա համապատռասխան դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ մինչեւ այս պահը «Իմ քայլը» խմբակցությունից մանդատները վայր են դրել Էդգար Առաքելյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արմեն Փամբուխչյանը, Նարինե Թուխիկյանը: Վերջին երկուսը տեղափոխվել են աշխատանքի գործադիր իշխանությունում:
Նմանատիպ նյութեր
3790 դիտում
03:15 16-11-2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյան վայր է դնում մանդատը
4713 դիտում
00:17 04-12-2020
«Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը
2929 դիտում
14:37 25-09-2020
Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է մանդատը վայր դնելու որոշումը
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան