1641 դիտում
10:49 25-09-2020
Պատասխան մեղադրանքները նույնքան անհեթեթ են․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ մեր իշխանությունը ռուսաստանյան ընդդիմադիր «Դոսյե» լրատվամիջոցի օգնությամբ «բացահայտել է Հայաստանում Կրեմլի գործակալներին», ես անհամբեր սպասում էի, թե երբ են այն ընդդիմադիրները, որոնք մեղադրվում են գործակալ լինելու մեջ, պատասխան հրապարակումը կազմակերպելու: Եվ այդ պատասխանը ծնվեց ուղիղ մեկ ամիս հետո ռուսաստանյան իշխանամետ, կասեի անգամ՝ կայսրամետ [url=http://www.moscow-post.su/in_world/set_agentov_sorosa_v_armenii33687/]The Moscow Post[/url]-ում:
Սկզբնաղբյուրն, իհարկե, դարձյալ Հայաստանում է. «պատասխան հոդվածի» գլխավոր իմաստը կարելի է ձևակերպել այսպես. «Ախ, դուք ասում եք, որ մենք Կրեմլի գործակալներ ենք, դե, մենք էլ պնդում ենք, որ դուք բոլորդ՝ Փաշինյանից սկսած, Սորոսի գործակալներ եք»: Ոչ պրոֆեսիոնալ, բազմաթիվ փաստացի սխալներով, իրական կյանքից կտրված մի հոդվածին հակադրվում է ճիշտ նույն որակներն ունեցող մեկ այլ հոդված: Այդ երկրորդ հոդվածում կա «սորոսական» պաշտոնյաների, իշխանամետ պատգամավորների, հ/կ-ների բավականին երկար ցուցակ, ինչպես նաև «նրանց վերահսկողության տակ» գտնվող լրատվամիջոցների ցանկ, որում կա նաև «Առավոտը» (լուսանկարում):
[img]https://st0.shamshyan.com/editor/0035163001601014248268278.jpg[/img]
Չեմ պատրաստվում վիճել մեր հարգարժան ընդդիմադիրների հետ, որոնք կարծում են, թե մենք «Իմ քայլի» վերահսկողության տակ ենք՝ 26 տարվա ընթացքում «Առավոտի» մասին ավելի անհեթեթ բաներ էլ եմ կարդացել: Թյուրիմացությունն այլ տեղ է. մեր հասարակության մեծ մասը, այդ թվում քաղաքական շրջանակները և դրանց քարոզիչները, չեն ըմբռնում լրագրության էությունը: Ուստի երկու բառով հիշեցնեմ, թե ինչպես եմ ես այն հասկանում:
The Moscow Post-ի հոդվածում թվարկված պաշտոնյաներին, պատգամավորներին և հ/կ-ներին ես վերաբերվում եմ հարգանքով, բայց առանց ջերմության, որովհետև որևէ մեկի նկատմամբ դրական կամ բացասական էմոցիաները խանգարում են այդ անձանցից պատշաճ հեռավորություն պահպանել և, հետևաբար, թույլ չի տալիս օբյեկտիվորեն վերլուծել և ներկայացնել իրավիճակը: Ճիշտ նույն վերաբերմունքը ես ունեմ «Դոսյեի» հրապարակման «պերսոնաժների» նկատմամբ: Ավելին՝ ես այդ երկու խմբերի մեջ անհաղթահարելի հակասությունները չեմ տեսնում, և իմ առաքելությունն եմ համարում լինել այն հարթակը, որտեղ այդ, ինչպես նաև մնացած ուժերը կարողանան զուսպ և քաղաքակիրթ բանավեճ տանել: Իհարկե, դա դժվար է, որովհետև շատերը գերադասում են արտահայտվել իրենց համակրող լրատվամիջոցներում: Քանի որ ես ոչ մեկի հանդեպ չունեմ (իրավունք չունեմ ունենալու) ո՛չ համակրանք, ո՛չ հակակրանք, դա հավելյալ դժվարություններ է ստեղծում: Բայց դա էլ, իր հերթին, չպիտի «խանդի տեսարանների» առիթ դառնա՝ քաղաքական գործիչների կողմից «յուրայիններին» գերադասելու փաստին պետք է ըմբռնումով մոտենալ, որովհետև խանդը կամ նեղվածությունը նույնպես բացասական էմոցիաներ են, որոնք հակասում են լրագրության էությանը:
Այնուամենայնիվ, կան երևույթներ (ոչ անձինք), որոնց ես բացասաբար եմ վերաբերվում, և այդ երևույթների «top 10»-նյակը գլխավորում են անհանդուրժողականությունը, դոգմատիզմը, աղանդավորությունը և քառակուսիությունը: Ա՛յ, երևույթների մասին արժե լրջորեն վիճել»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1466 դիտում
08:02 21-10-2015
Լևոն Զուրաբյանի մեղադրանքները կատարելապես անհեթեթ են. Վենետիկի հանձնաժողովի քարտուղար. «ՀԺ»
3414 դիտում
18:40 15-11-2020
Արթուր Վանեցյանը չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները. պաշտպաններ
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան