211652_close_icon
views-count2661 դիտում article-date 16:41 24-09-2020

Սուարեսը լաց է եղել «Բարսայում» իր հրաժեշտի ասուլիսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարձակվող Լուիս Սուարեսը զգացմունքայնորեն է հրաժեշտ տվել «Բարսելոնային»՝ «Ատլետիկո» տեղափոխվելուց հետո: Կատալոնական ակումբի մամլո-ասուլիսում, որը նվիրված էր նրա հրաժեշտին, ուրուգվայցին չի կարողացել զսպել արցունքները: Այս փուլն ավարտված է և ես հպարտ եմ այն ամենով, ինչին հասել եմ: Հավերժ երախտապարտ եմ բոլոր երկրպագուներին», ասել է Սուարեսը: Սուարեսը նաև մեկնաբանել է իր [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/24/1165268/]տեղափոխությունը [/url]«Ատլետիկո»: «Ես հեռանում եմ զգացողությամբ, որ ամբողջությամբ իրացրել եմ ինձ: Հեշտ չէ դառնալ ակումբի պատմության մեջ երրորդ ռմբարկուն: Երբ «Բարսայում» հայտնեցին, որ ինձ հետ հույսեր չեն կապում, ես մի քանի առաջարկ ստացա: Մտածեցի, որ պատրաստ եմ տեղափոխվել այն թիմ, որը կարող է հավասարապես մրցակցել «Բարսայի» և «Ռեալի» հետ: Ես լի եմ վճռականությամբ և լավ սպասումներով: «Ատլետիկոն» բավական մրցունակ թիմ է», ասել է Սուարեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր