Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
[url=https://news.am/arm/news/603280.html?fbclid=IwAR3nC-Bv37G8fZd1H0p7yn_vZfwTWoaDO17Yp9cfWV4BQ6zGThz1N_yfFd8]News.am[/url]-ը գրում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել Հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և նահատակված բոլոր նվիրյալ հայորդիների հիշատակին:
Ս. Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: