Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Երևանի գավաթակիր
Շախմատի տանը ավարտվեց Երևանի Գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ մրցում էին Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրեասյանը։ Մանուել Պետրոսյանը հաղթանակ տարավ 2-0 հաշվով ու նվաճեց Գավաթը։
Կիսաեզրափակչում Մանուելը հաղթել էր Շանթ Պետրոսյանին, իսկ Զավեն Անդրեասյանն առավելության էր հասել Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ։
Մրցանակը Մանուել Պետրոսյանին հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հայտնում է Armsport.am-ը: