1943 դիտում
13:50 21-09-2020
Անհրաժեշտություն է դառնում Հայաստանի բազմակողմանի զարգացման իրատեսական ծրագրի ստեղծումը. Ռ. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորանք է հրապարակել:
Դրանում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ։
Մաղթում եմ աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի մեր ընդհանուր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, տիրեն համերաշխությունը, միասնությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը։
Այսօր, մեր Անկախության 30-ամյա հոբելյանից ընդամենը մեկ տարի առաջ, գնահատելով անցած ճանապարհը, մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է։ Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին։ Անհրաժեշտություն է դառնում Հայաստանի բազմակողմանի զարգացման իրատեսական ծրագրի ստեղծումը։ Ապագային միտված մի ազգային նախագծի, որի իրականացումն արդեն առաջիկա տարիներին կապահովի մեր քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը։
Չեմ կասկածում, որ մենք միասնաբար կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել Հարավային Կովկասի ամենակազմակերպված, պաշտպանված և ժամանակակից պետությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
887 դիտում
22:09 02-07-2014
Ըստ Ռուսաստանի` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիրն իրատեսական է պատրաստել մինչև հուլիսի 20-ը
3018 դիտում
23:59 27-10-2018
Նոր համագործակցություն «Հակամանրէային ռեզիստենտականության» բազմակողմանի ազգային ծրագրի շրջանակներում
Այս բաժնից
445 դիտում
13:47 13-05-2024
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Գեղարքունիքում ավտոերթ են անցկացնում
1015 դիտում
13:21 13-05-2024
Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան
646 դիտում
12:53 13-05-2024
Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ Սրբազան