211652_close_icon
views-count8239 դիտում article-date 11:01 21-09-2020

Անկախությունն այն ազգերին է տրվում, որոնք իրենց պատմությամբ, նվաճումներով ու կորուստներով, ինքնիշխան ապրելու համառությամբ վաստակում են այդ գերագույն իրավունքը. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ, որում ասվում է. «Անկախությունն այն ազգերին է տրվում, որոնք իրենց պատմությամբ, նվաճումներով ու կորուստներով, ինքնիշխան ապրելու համառությամբ վաստակում են այդ գերագույն իրավունքը: 20-րդ դարը, որ երևի ամենաողբերգականն էր հայոց կենսագրության մեջ, մենք ամփոփեցինք անկախության վերանվաճումով և Հայաստան պետության հռչակումով: Արցախյան ազատամարտով և Հայաստանի Հանրապետության հռչակումով մենք թոթափվեցինք գոյատևելու պարտադրանքից և հավաստեցինք ինքնություն ունենալու մեր կամքը, ինքնիշխան լինելու հավատամքը և ողջ ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը: Շուրջ երեսուն տարի գնում ենք այդ ճանապարհով՝ ամեն օր մեզ ու աշխարհին ապացուցելով, որ ընտրությունը ճիշտ էր, որ կարող ու պարտավոր ենք ազգերի մեծ ընտանիքում լինել լիիրավ անդամ և արժանի իրավատեր: Եվ քանի դեռ հավատարիմ ու վստահ ենք մեր արդարությանը՝ անկախ պետության ճանապարհն անվերջ է: Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի՝ Հայաստանի Հանրապետության ծննդյան օրվա առթիվ: Թող հարատևի մեր երկիրը՝ հավերժացնելով մեր անցյալն ու ներկան: Թող անսասան հույս, անսահման հավատ և անհատակ սեր տրվի բոլորիս՝ հիմա ու հավետ: Աստված պահապան մեր երկրին, մեր ժողովրդին ու մեր ապագային, որ պայծառ է գալու»։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր