828 դիտում
14:34 21-09-2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:
29 տարի առաջ, 1991թվականի սեպտեմբերի 21-ին Հայ ժողովուրդը միասնական և կուռ, ի լուր աշխարհի հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բարձրագույն պատասխանատվությունն ու պատիվը:
Բացառիկ միասնականության այդ դրսևորումը մեզ ոչ միայն անկախություն պարգևեց, այլև գրեթե երեք տասնամյակ շարունակական պայքարի կորով ու արարելու ոգի տվեց։
Ժամանակի ընձեռած հնարավորությաններին ու առաջ բերած մարտահրավերներին մեր միանշանակ պատասխանը ազգային ուժի ու հաստատակամության դրսևորումն էր, որ հաստատություններ կերտեց՝ պետություն, բանակ, շուկայական տնտեսություն, դատաիրավական կառույցներ, քաղաքացիական հասարակություն։
ԵՎ մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հզոր ու կենսունակ սերունդն է։
Իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի և պատասխանատվության հավասարակշռման դժվարին ճանապարհին` վստահ եմ, հաջողությամբ ու արդյունավետորեն ենք ընդառաջ գնալու փոփոխություններին, անսալով ժամանակի հրամայականին ու դուրս գալով նորի զարգացման ճանապարհ։ Հանուն սերունդների։ Հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի։
Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21-ը նաև վերածննդի խորհուրդ ունի։
Նրանցից փոխանցված պատգամ ունենք նաև.՝ անել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր ժողովրդի գլխին այլևս երբեք չծանրանա բնաջնջման ու կոտորածի վտանգը։ Հավատամք ունենք, որ հակասություններով ու վտանգներով լի աշխարհում հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է։
Մերն համոզմունքն է, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, որ արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականությունն է բախտորոշ պահերին ու կարևորագույն խնդիրներում։
Անկախ պետականության օրը՝ մեր հավատի և մեր համոզմունքների խորհրդանիշն է։
Շնորհավո՛ր Անկախության տոնը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Նմանատիպ նյութեր
881 դիտում
10:57 28-05-2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ
1537 դիտում
16:13 21-09-2020
ԱՄՆ նախագահի ուղերձը ՀՀ վարչապետին՝ Անկախության տոնի առթիվ
Այս բաժնից
439 դիտում
19:05 02-05-2024
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ
466 դիտում
18:52 02-05-2024
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
733 դիտում
18:39 02-05-2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից