Բիլ Գեյթսը նշել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Fox News-ի հետ հարցազրույցում նշել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը:
«Եթե պատվաստանյութերի կիրառումն ու արդյունավետությունը հաստատվեն հաջորդ տարվա սկզբում, ապա հույս ունենք, որ մասնավորապես ԱՄՆ-ում կյանքը բնականոն հունի մեջ կմտնի հաջորդ ամռանը:
Իսկ իրավիճակը նորմայի մեջ կմտնի 2021 թվականի վերջում, եթե մենք օգնենք միմյանց: Իսկ պանդեմիան ինքը՝ լավագույն դեպքում, հավանաբար կավարտվի 2022 թվականին: Ես լավատեսորեն եմ տրամադրված, այն ամենը հավերժ չի տևելու», ասել է Գեյթսը:
Ամերիկացի գործարարի գնահատականով, կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ աշխարհում այլ հիվանդությունների դեմ պատվաստումների մակարդակը նվազել է 14 տոկոսով, դրանով հարված հասցնելով այն առաջընթացին, որին մարդկությունը հասել էր վերջին 20 տարում:
Բիլ Գեյթսը ափսոսանք է հայտնել, որ «ԱՄՆ-ը իրեն այնքան էլ լավ չդրսևորեց զարգացող երկրներին պատվաստանյութեր տրամադրելու հարցում»: