1815 դիտում
20:48 20-09-2020
Վահե Էնֆիաջյան. Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադրիչ գործողությունների հրահրման համար
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի նախագահի հերթական հիվանդագին բարբաջանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանում թե՛ ներքաղաքական թե՛ արտաքին քաղաքական խնդիրները բազմաշերտ են:
«Տասնամյակներ շարունակ ալիևյան վարչակարգի հիմնական թեզերից մեկը` հայատյացությունը, հօդս է ցնդում։
Մոտ մեկ ամիս առաջ Ռազմական բյուջեն ավելացնելու հերթական որոշմանը հաջորդեց հուսահատ հայտարարությունը, որը միտված էր հասարակության առջև արդարացնելու հերթական ձախողումները: Ադրբեջանցի ժողովուրդը գիտակցում է ալիևյան ընտանիքի իշխանությանը մնալու անհագուրդ ցանկությունը։
Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադրիչ գործողությունների հրահրման համար, իսկ հայոց բանակը միշտ պատրաստակամ է արժանի հակահարված հասցնելու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1743 դիտում
13:51 13-08-2014
Կարեն Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները. Նաիրա Զոհրաբյան
Այս բաժնից
502 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
589 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է