211652_close_icon
views-count2380 դիտում article-date 13:24 19-09-2020

Երկրաշարժ՝ Լոս Անջելեսի շրջանում. ուժգնությունը կազմել է 4.6 մագնիտուդ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի է ունեցել ուժգին՝ 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 15,4 կմ դեպի արևելք, հիպոկենտրոնը գտնվել է 17,6 կմ խորության վրա: Տուժածների և վնասների մասին տվյալներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր