Երկրաշարժ՝ Լոս Անջելեսի շրջանում. ուժգնությունը կազմել է 4.6 մագնիտուդ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի է ունեցել ուժգին՝ 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 15,4 կմ դեպի արևելք, հիպոկենտրոնը գտնվել է 17,6 կմ խորության վրա:
Տուժածների և վնասների մասին տվյալներ չեն հաղորդվում: