211652_close_icon
views-count1161 դիտում article-date 12:36 19-09-2020

Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիում անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Իր ֆեսյբուքյան էջում նա գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով երեկ այցելել եմ բերդաքաղաք: Աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին. -բնակարանաշինություն -Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում -խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում -շրջանային բուժմիավորման շենքի կառուցում -Շուշի տանող ճանապարհի վերանորոգում Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում»:

Նմանատիպ նյութեր