211652_close_icon
views-count2293 դիտում article-date 11:58 19-09-2020

Ժիրինովսկին առաջարկել է 1 մլրդ դոլարով վաճառել Լենինի մարմինը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է վաճառել Լենինի մարմինը ամերիկացի նկարիչ Դևիդ Դատունային, կամ դիակիզել, հուղարկավորել ծնողների կողքին։ Այս մասին Ժիրինովսկին հայտարարել է Вести ФМ-ի եթերում։ Լենինի հայրը հուղարկավորված է Ուլյանովսկում, մայրը՝ Սանկտ Պետերբուրգում։ Ժիրինովսկին նշել է, որ Դատունան պատրաստ է Լենինի մարմնի համար վճարել մինչև 1 մլրդ դոլար, և հավելել է. որ «այդ դիակն իրենց պետք չէ»։ Ինչպես ավելի վաղ ամերիկացի նկարիչը հայտարարել էր, որ ցանկանում է գնել Լենինի մարմինը, ինչպես նաև ցանկություն էր հայտնել Վաշինգտոնում կրեմլյան դամբարանի կրկնօրինակը կառուցել։

Նմանատիպ նյութեր