Ժիրինովսկին առաջարկել է թաղել Լենինին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հեռուստատեսային լուրերի եթերում առաջարկել է հողին հանձնել Վլադիմիր Իլյիչ Լենինի աճյունը: Վերջինիս խոսքով՝ դրա համար ամենահարմարը Միտիշչայի գերեզմանոցն է:
«Միտիշչայում բոլոր հայտնի մարդկանց համար դաշնային գերեզմանոց կա՝ Պետերբուրգում՝ Լենինի մոր, Ուլյանովսկում՝ Լենինի հոր գերեզմանը»,-ասել է Ժիրինովսկին:
Նա խոսքով՝ աշխարհի ոչ մի անկյունում չեն խոնարհվում մեռած մարդկանց, ինչպես դա Ռուսաստանում է: Միևնույն ժամանակ նա առաջարկել է չապամոնտաժել դամբարանը և այն օգտագործել որպես պետական տրիբունա: