211652_close_icon
views-count1991 դիտում article-date 14:02 29-08-2014

Վ. Ժիրինովսկին առաջարկել է Ուկրաինայից հետո հաշիվները մաքրել Ղազախստանի հետ

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Ուկրաինայից հետո հաշիվները մաքրել Ղազախստանի հետ, ուր նկատվում են ռուսատյաց տրամադրություններ: Այս մասին տեղեկանում ենք Ժիրինովսկու` Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցից: Նա նշել է, որ Ղազախստանը Մաքսային միության անդամ է, սակայն այնտեղ նույնպես գերակայում են ռուսատյաց տրամադրությունները: Ղազախստանի բոլոր նոր դասագրքերում՝ ամենուրեք, հակառուսական տրամադրություններ են՝ թեև Ռուսաստանը չի նվաճել Ղազախստանը, փոխարենը օգնության է հասել: «Ներկայիս ղազախները մոռացել են, որ ռուսական բանակը նրանց փրկել է իրենց իսկ ղեկավարների խնդրանքով: Նրանք աղաչել են ռուսական ցարին, ընկել են նրա ոտքերը՝ խնդրելով փրկել իրենց»,- նշել է Ժիրինովսկին:

Նմանատիպ նյութեր