211652_close_icon
views-count1180 դիտում article-date 13:35 18-09-2020

Կամերային երաժշտության տունը համալրվել է կլավինովա երաժշտական գործիքով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվեց Yamaha մակնիշի կլավինովա գործիքով, որն իր տեսակի մեջ լավագույններից է: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով կամերային երաժշտության տունը ստացավ իր առաջին երաժշտական գործիքը: «Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ հայ-ճապոնական համատեղ այս համագործակցությանը մեծապես օժանդակելու համար: Լինելով նաև երաժիշտ՝ դեսպանն առանձնահատուկ վերաբերմունք ունի ԿԵԱԿ-ի նկատմամբ, և այդ վերաբերմունքն իր արտահայտությունը գտավ համաձայնագրի կնքման գործընթացում»,-նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը: Տեղեկացնում ենք նաև, որ մինչև տարեվերջ ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով:

Նմանատիպ նյութեր