1837 դիտում
19:09 17-09-2020
Կրթական ծրագրեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» ընկերության ղեկավարության հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault Systèmes») ընկերության ղեկավարության հետ:
Ընկերության գործադիր փոխնախագահ Ֆլորենս Վերզըլենի ու փոխնախագահ Ժակ Բելտրանի, ընկերության կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի և միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն, Հայաստանի հետ փոխգործակցության հարցերով պատասխանատու Մարիոն Միլոսևիչի հետ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Դասո սիստեմս»-ի կողմից մշակված հատուկ կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գիտատեխնոլոգիական և կրթական ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին: Մասնավորապես քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում գործակցության կոնկրետ ուղղությունները, հատկապես հեռանկարային են համարվել արհեստական բանականության, տվյալների կառավարման, մաթեմատիկական մոդելավորման և մի շարք այլ ոլորտներ:
Համաշխարհային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ «Dassault Group»- մեջ մտնող «Դասո սիստեմս»-ը մասնագիտացած է ռազմարդյունաբերական, ավիացիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի համար ծրագրային ապահովումների և տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման մեջ:
Նմանատիպ նյութեր
914 դիտում
11:00 08-05-2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը
Այս բաժնից
847 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
958 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
685 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին