1184 դիտում
16:03 10-05-2019
Հետաքրքրված ենք՝ բացահայտելու Հայաստանի կրթական համակարգը. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Դասո սիստեմս»-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները: «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին»,- ասել է Հանրապետության նախագահը և հավելել. «Նախ և առաջ՝ բացահայտել երկրի կրթական հատվածը, քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործելու համար պետք է ունենանք ճիշտ կրթական համակարգ: Ես համոզված եմ, որ մեր շուրջն ունենք տաղանդավոր մարդիկ: Մենք Խորհրդային Միությունից ժառանգել ենք բավականին լավ կրթական համակարգ, մասնավորապես՝ բնական գիտությունների ոլորտում»:
Նախագահի խոսքով՝ Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, հայերն ամենուր են, և սա ևս կարևոր առավելություն է:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հրավերի համար՝ «Դասո սիստեմս» ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենը մասնավորապես ասել է. «Մեծ պատիվ է լինել այստեղ: Այցի ընթաքում ուզում ենք հասկանալ, թե որոնք են այն ոլորտները, որտեղ կարող ենք աշխատել: Մարդիկ են ապագայի բանալին, ամեն բան սկսվում է մարդկանցից, այդ իսկ պատճառով մենք այդքան հետաքրքրված ենք՝ բացահայտելու Հայաստանի կրթական համակարգը և տեսնելու, թե ինչպես կարող ենք մեր նպաստը բերել նոր սերնդի կրթության գործում, ինչը, ի վերջո, մեծ ներդրում է՝ ուղղված ավելի լավ ապագա ունենալուն: Ապագան հնարավորություն է, այլ ոչ թե սպառնալիք: Տեխնոլոգիաներն ապագայում կարող են հիանալի գործիք լինել, եթե դրանք ճիշտ օգտագործվեն»:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում անցկացնելիք ժամանակն ընկերության ներկայացուցիչներին թույլ կտա բացահայտելու մեր երկրի հնարավորությունները, կրթական և գիտական ներուժը: «Այս ամենը ձեզ կտա ընդհանուր պատկերացում և հնարավորություն՝ ծրագրելու, թե ինչ կարող ենք անել»,- ընդգծել է Հանրապետության նախագահը:
«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» ֆրանսիական հանրահայտ ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի և այլ բնագավառներում:
Միջազգային խոշորագույն այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 140 երկրներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1301 դիտում
17:43 11-05-2019
ԿԳ նախարարն ընդունել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությանը
884 դիտում
11:00 08-05-2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը
Այս բաժնից
628 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
514 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
736 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am