1361 դիտում
09:37 01-10-2019
ԱԺ աշխատակազմի կառուցվածքից գրադարանն իսպառ վերացված է․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Երբ ԱԺ-ում գրադարանը տեղահան արեցին և «աքսորեցին» ներքնահարկի մի խուլ անկյուն, երկար ժամանակ չէին բացահայտում, թե ինչ է լինելու այդ սենյակում։ Պարզվեց՝ գրադարանի տեղում լինելու է նոր բաժին՝ փորձագիտական և վերլուծական վարչություն, որի մեջ են մտնում պետաիրավական, սոցիալ-կրթական, առողջապահական օրենսդրական, ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների և մոնիթորինգի ու տեղեկատվական բաժինները։ Բացառությամբ վերջինի, մյուսների գործառծույթները նախկինում իրականացրել են համապատասխան հանձնաժողովների փորձագետները։ Հարց՝ ուրեմն ինչո՞ւ առանձին վարչություն ստեղծել, եթե այդ աշխատանքները, այսպես թե այնպես, կանոնակարգվել են ԱԺ մշտական հանձնաժողովներում։
Ի դեպ, ԱԺ աշխատակազմի կառուցվածքից գրադարանն իսպառ վերացված է, այն միայն ձևականորեն է տեղ զբաղեցնում խորհրդարանի կայքի գլխագրերում։ Սակայն գրադարանի տխուր ճակատագիրը այսքանով չի սահմանափակվում, կրճատվել է բաժնի գրեթե կեսից ավելին, մնացել են ընդամենը երկու աշխատակից։ Ստացվում է՝ խորհրդարանին գրադարան պետք չէ, ո՞վ է գիրք կարդացողը կամ օրենսդրական, քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական, ազգամիջյան հարաբերություններին, տնտեսագիտությանը, պատմական, միջազգային հարբերություններին, մարդու իրավունքներին նվիրված նյութեր, միջազգային պայմանագրեր ուսումնասիրողը։ Շեն կենա Ֆեյսբուքը իր վիրտուալ հնարավորություններով, գրադարա՞նն ում է պետք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
09:01 15-01-2019
ԱԺ կայքից հանվել են նախորդ ԱԺ օրակարգում գտնվող նախագծերը. «Ժամանակ»
2455 դիտում
14:29 17-09-2020
ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության համար ՊԱՌ-10 բերման և ՄՌՄ-80 մարկերային փարոսները կվերանորոգվեն
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը