211652_close_icon
views-count2698 դիտում article-date 17:02 15-04-2026

Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են․

«Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը»։

Նմանատիպ նյութեր