62764 դիտում
12:06 17-09-2020
Դատավորը բավարար ապացույցներ չլինելու պատճառով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող կասկածյալին դատարանից ազատ է արձակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության կողմից որպես կասկածյալ ձերբակալված անձի նկատմամբ (նախաքննության շահերից ելնելով՝ տվյալները չենք հրապարակում)։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննչական մարմնի միջնորդությունը, և կասկածյալը դատարանից ազատ է արձակվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատավորը որոշում է կայացրել, քանի որ գտել է, որ բավարար ապացույցներ չեն եղել՝՝կասկածյալին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/07/1164037/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա։
Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին, որ մեկ այլ վիրավոր էլ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանները պարզել էին վիրավորի ինքնությունը. նա Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 33-ամյա Հենրիխ Հովհաննիսյանն էր, իսկ ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ էին կատարում՝ պարզելու համար, թե որտեղ էին տեղի ունեցել կրակոցները: Նրանք որոնողական աշխատանքներ էին իրականացրել ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի և 4-րդ գյուղի տարածքում, այդ թվում՝ գերեզմաններում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)