211652_close_icon
views-count73481 դիտում article-date 23:56 03-07-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չարենցավանի դատարանից փախուստի է դիմել ծանր հանցագործության մեջ մեղադրվող՝ Հրազդանի բանտի կալանավորը

Երեկ՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի է դիմել կալանավոր՝ 20-ամյա Դավիթ Վաչիկի Գրիգորյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել ՀՀ քր .օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա փախել է դատարանի՝ կալանավորների համար նախատեսված խցից։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվելու։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր