2492 դիտում
20:06 16-09-2020
Դուք մեր երկրի սննդամթերքի անվտանգության առաջնագծում կանգնած մարդիկ եք. սպանդանոցների անասնաբույժ-փորձագետներին հանձնվեցին վերապատրաստման հավաստագրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Անկախ Հայաստանի համար դա նոր գործունեություն է, առաջին քայլերն են արվում և բնական է, որ սպանդանոցներ կառուցող գործարարների համար արհեստավարժ անասնաբույժ-փորձագետներ գտնելու, վարձելու ու որակյալ ծառայություններ մատուցելու խնդիրն առաջնահերթություն է:
Խնդրի լուծման նպատակով՝ մեկտեղվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջանքերը, որոնց ակտիվ համագործակցությամբ կազմակերպվել է սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց:
Այն մեկնարկել էր հունիսի 8-ին և ավարտվել օգոստոսի 25-ին՝ ներառելով սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիքներ և հմտություններ ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրականացման մասին։ Վերջին շաբաթվա ընթացքում, սպանդանոցներում և լաբորատորիաներում անցկացված պրակտիկայի միջոցով, յուրացված գիտելիքներն ավելի ամրապնդվել են:
Այսօր ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՌԶԳ ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը և ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հավաստագրեր են հանձնել դասընթացների 123 մասնակցներից թեստավորման փուլը բարեհաջող հաղթահարած 67 անասնաբույժ-փորձագետի:
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին եռակողմ համագործակցության արդյունքում արձանագրված տպավորիչ արդյունքի համար՝ Գեորգի Ավետիսյանը դիմել է դասընթացի մասնակիցներին,- «Դուք մեր երկրի սննդամթերքի անվտանգության առաջնագծում կանգնած մարդիկ եք և մենք համագործակցելու ենք որպես հավասար գործընկերներ՝ անելով ամեն ինչ, որ ՍԱՏՄ-ն ստիպված չլինի իրականացնել իրեն վերապահված վարչական պատասխանատվության տեսչական գործառույթը անասնաբույժների ու սպանդանոցների նկատմամբ»:
Վարդան Ուռուտյանի խոսքերով՝ այս դասընթացը հնարավորություն էր նաև վերաարժեքավորելու որոշակի գործընթացներ, կրթվել, վերապատրաստվել, սա համարել մասնագիտական նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու սկիզբ միայն: Նա նաև հավաստիացրել է, որ Ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի բոլոր մասնագետները պատրաստակամ են ցանկացած պահի օգնելու մասնագիտական համապատասխան խորհրդատվությամբ:
Մկրտիչ Այվազյանը նշել է, որ Ռազմավարական զարգացման գործակալությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձրել անասնաբուժությանն ու արդեն տարիներ շարունակ արդյունավետ համագործակցում է ՍԱՏՄ-ի հետ: Նա վստահեցրել է, որ նաև ՀԱԱՀ-ի հետ այս արդյունավետ եռակողմ և հետագա բազմակողմ համագործակցային ֆորմատները թույլ կտան արձանագրել նոր դրական առաջընթաց և ոլորտի զարգացում:
Տեղեկացում. սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացը կազմակերպվել և իրականացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ: Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումն իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից տրամադրած առցանց ուսուցման «Մուդլ» համակարգի շնորհիվ։
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
2692 դիտում
19:49 12-02-2020
Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3096 դիտում
17:16 11-05-2020
Կկազմակերպվեն սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացներ
2779 դիտում
20:46 17-08-2020
Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետները ստացած տեսական գիտելիքները կամրապնդեն պրակտիկ փորձով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
589 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար