211652_close_icon
views-count2725 դիտում article-date 19:49 12-02-2020

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանն ու խորհրդական Արթուր Շատվորյանն այսօր հանդիպել են Հայաստանում այս պահին գործող և կառուցման փուլում գտնվող սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների հետ: Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում, հանրապետությունում գործող սպանդանոցների ավելացմանը զուգահեռ, անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, ևս մեկ անգամ կներկայացվեն սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգի բոլոր մանրամասները, համակարգին հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգը, իսկ մասնակիցներին կտրվեն վկայականներ: ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը շեշտել է, որ վերահսկողությունը սպանդանոցներում կատարվող անասնաբուժանատիտարական փորձաքննությունների հանդեպ խիստ է լինելու, ու ներկայացրել այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել սպանդանոցների անբարեխիղճ գործունեությունը, մասնավորապես՝ անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի կեղծումը: Պարոն Սարոյանը հորդորել է զերծ մնալ անօրինական գործողություններից, քանի որ նման խախտման փաստի հաստատման դեպքում կարգազանցին սպառնում է քրեական պատասխանատվություն: Հանդիպմանը մասնակցող ՍԱՏՄ տեսուչները, որոնք պարբերաբար շրջայցեր են կատարոմ մսի և ենթամթերքի իրացման ցանցում, ներկայացրել են հայտնաբերված խնդիրները՝ կապված հատկապես 5-րդ ձևի փաստաթղթի լրացման հետ: Կողմերը քննարկել են տարբեր առաջարկներ՝ գործընթացն առավել հասկանալի ու մատչելի դարձնելու նպատակով: Տեսչական մարմնի ներկայացուցիչները վստահեցրել են, որ ցանկացած խնդրի կամ անհասկանալի իրավիճակի դեպքում իրենք պատրաստ են օգնել խորհրդատվությամբ, ուղղորդել՝ պահպանելու քայլերի ճիշտ հերթականությունը, և տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն, հատկապես որ սպանդանոցների ավելացման հետ կփոխվեն նաև օրակարգային հարցերն ու առաջացող խնդիրները: [b] Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր