Ճապոնիայի իշխանությունները նոր մոտեցում են ցուցաբերում
                        Ճապոնիայի իշխանությունները կարծում են , որ մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը ճիշտ կլինի արտասահմացի մարզիկներ, թիմեր հյուրընկալել  երկիր և ճանապարհել։ Դա կօգնի տեղացի մարզիկներին ավելի լավ պատրաստվել մրցումներին, իսկ պետական մարմիններին՝ մշակել օտարերկրացիների ընդունման և թեստավորման  մեխանիզմները: 
Առաջին հերթին լեգեոներները կվերադառնան երկիր։ Տանտերերի և արտասահմանցիների մասնակցությամբ կանցկացվեն բասկետբոլի, վոլեյբոլի, բեյսբոլի, սեղանի թենիսի, ռեգբիի և գոլֆի մրցաշարեր: Կազմակերպիչները պատասխանատու կլինեն կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների համար։
Մարզումների և մրցումների  վերսկսումից առաջ լեգեոներները ոչ միայն պետք է անցնեն COVID-19- ի մի քանի թեստավորում, այլև Ճապոնիա վերադառնալուց հետո կանցնեն երկշաբաթյա կարանտին ու  պետք է   ներկայացնեն իրենց շարժման ծրագիրը երկրի ներսում: 
Կառավարությունը և  << Տոկիո -2020 >>  կազմկոմիտեն, վերացնելով այս սահմանափակումը, ցանկանում են գնահատել ներգաղթի վերահսկման ընթացակարգերի արդյունավետությունը օլիմպիական խաղերի նախաշեմին: 
Սահմանափակումները կարող են վերացվել հատկապես օլիմպիական խաղերի համար, քանի որ շուրջ 11 հազար մարզիկներ են պատրաստվում են ժամանել Տոկիո, որոնք  ներկայացնում են ավելի քան 200 ազգային օլիմպիական կոմիտեներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

