211652_close_icon
views-count1325 դիտում article-date 10:19 15-09-2020

Մանրամասներ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստից: Մենք տեղեկացանք, որ այս անգամ միանգամից երկու զեկույց է քննարկվել, և կրկին բուռն քննարկում է ծավալվել հարցերի վերաբերյալ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է արդեն դեկտեմբերին ներկայացնի հայեցակարգը, և հենց դա է պատճառը, որ արդեն նիստերի ժամանակ երկուական զեկույց է քննարկվում, նաև քվեարկության դրվում: Եվ ավելին՝ նիստերին զուգահեռ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նաև հանրային քննարկումներ է անցկացնում և փորձում հասկանալ, թե ինչ դիրքորոշումներ կան արդեն ընդունված որոշումների շուրջ: Նշենք, որ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում քննարկվել են իշխանությունների բաժանման սկզբունքի, ինչպես նաև միջազգային պայմանագրերի նկատմամբ սահմանադրական վերահսկողության հարցը: Մեր տեղեկություններով՝ սա ևս քննարկումներից առաջնայինն է, թե ինչպես հավասարակշռել միջազգային պայմանագրերն ու Սահմանադրությունը, որին տալ գերակայություն: Սակայն այս հարցերի վերաբերյալ հանձնաժողովը չի կարողացել վերջնական եզրահանգման գալ, և որոշում են կայացրել քննարկումը շարունակել հաջորդ նիստին: Հավելենք, որ հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը կրկին բացակայել է նիստից»: [bՄանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր