1250 դիտում
17:32 14-09-2020
Մի թե՞ երկու տարի էր պետք հասկանալու համար, որ Նիկոլի առաջարկածն իրականում թավիշ չէ, այլ մամուռով պատված ճահիճ
Մի թե՞ երկու տարի էր պետք հասկանալու համար, որ Նիկոլի առաջարկածն իրականում թավիշ չէ, այլ մամուռով պատված ճահիճ, որը միայն մի հատկություն ունի՝ ներքև քաշել ու կործանել։
Պետք էր երկու տարի այս մամուռի մեջ ապրեիք, որ հասկանայիք՝ ինչ արվում էր արվում էր ուղղակի հանուն Նիկոլի վարչապետության։
Իսկ այդ վարչապետությունից շատ բաներ ածանցվեցին։
Վերջին «թարմերը» ներկայացնում եմ հակիրճ։
Խաբված քաղաքացիների տարբեր խմբեր՝ խաղողագործներից մինչև ՓՄՁ(հագուստի առքուվաճառք), ավտոներկրողներից մինչև գույքահարկի շահառուներ և այլն։
Նույն տրամաբանությամբ կառուցված արհեստածին ՍԴ ճգնաժամ, որն ուղղակի չի հանգուցալուծվի մի պարզ պատճառով։ Նիկոլն ու իրենից ածանցվածներն ընդունակ չեն որևէ խնդիր հանգուցալուծել։
Ու հարցը միայն ՍԴ-ն չէ, որովհետև մի քանի երես ունեն ամենամակերեսային հարցերում անգամ։
Օրինակ՝ այն ժամանակ երբ վիրավորում էին նիկոլն ու ալեն սիմոնյանը վիրավորանքի համար պատասխանատվան կանչելը ներկայացվում էր իբրև ճնշում։
հիմա երբ նիկոլին ու ալենին են վիրավորում պետք է վճարեն 5 միլիոն դրամ (ըստ օրենքի նախագծի)։
Այն ժամանակ երբ ազգ-բանակ էր դա ընդամենն անհարկի միլիտարիզացիա ու անպետք գործիք էր որակվում նիկոլանմանների կողմից։
Հիմա աշխարհազորը, որն ազգ-բանակ ընդգրկուն կոնցեպտի պարզունակ ձևն է, դարձել է խիստ անհրաժեշտություն։
Երկու տարի պահանջվեց հասկանալու, որ ճահճում եք։ Տեսնենք՝ դեռ քանի տարի ու փորձ կպահանջվի դուրս գալու ու ճահճից մաքրվելու համար։
Հ.Գ. մի փոքր տրամաբանական շղթա.
Եթե Նիկոլը գույքահարկը տանում է պետական բյուջե, իսկ այդ նույն պետական բյուջեից պարգևավճար տալիս ինքն իրեն, ուրեմն հոր տուն տանելու միտքը լավ էլ իրականություն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մի թե՞ երկու տարի էր պետք հասկանալու համար, որ Նիկոլի առաջարկածն իրականում թավիշ չէ, այլ մամուռով պատված ճահիճ, որը...
Опубликовано Anna Mkrtchyan Понедельник, 14 сентября 2020 г.
Նմանատիպ նյութեր
999 դիտում
12:05 06-09-2014
Ուկրաինայում հակամարտության կարգավորման միակ պլանը Պուտինի առաջարկածն է. Պուշկով
1708 դիտում
22:33 23-07-2022
Մենք ի՞նչ ենք ուզում ունենալ՝ Սևանա լի՞ճ, քաղցրահամ ջո՞ւր, թե՞ ջրամբար կամ արդեն ճահիճ․ «Առերեսում»․ «Առավոտ»
Այս բաժնից
361 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
397 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
349 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ